Warner bros.-ն ու Legendary Pictures-ը կնկարահանեն «Գոձիլայի» շարունակությունը
Warner bros. և Legendary Pictures կինոընկերությունները կսկսեն ռեժիսոր Գարեթ Էդվարդսի «Գոձիլա» ֆիլմի սիքվելի նկարահանումները, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով Variety-ին:
Variety-ի հաղորդմամբ՝ «Գոձիլայի» շարունակության նախագիծը մեծ կասկածներ էր առաջացնում, հատկապես 1998 թվականին Sony կինոընկերության կողմից անհաջող ռիմեյքից հետո: Սակայն սկիզբը հաջողություն է գրանցել. ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է գրեթե 200 միլիոն դոլար: ԱՄՆ-ում ֆիլմը բերել է 93 միլիոն դոլար, ևս 103 միլիոն՝ համաշխարհային վարձույթում:
Գարեթ Էդվարդսի ֆիլմի բյուջեն 160 միլիոն դոլար է: Legendary Pictures-ը ֆիլմում ներդրել է ողջ գումարի 75 տոկոսը: Մարքեթինգի ծախսերը երկու ընկերություններն անում են հավասարաչափ։










