Կաննում Իվ Սեն Լորանի մասին ֆիլմ է ցուցադրվել

11:14 • 19.05.14

Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ընթացքում ցուցադրվել է Բերտրան Բոնելոյի «Սեն Լորան» ֆիլմը՝ ֆրանսիացի հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանի մասին, գրում է Обозреватель-ը։

 

Ֆիլմը ներկայացնում է դիզայների կյանքը 1967-1976թթ., ինչպես նաև նրա կյանքը մահից առաջ (2012թ.)։

Իվ Սեն Լորանի դերը կատարել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլյելը, ֆիլմում նկարահանվել են նաև Լուի Գարելը, Լեա Սեյդուն, Ժերեմի Ռենյեն և շատ ուրիշներ։

 

Պրեմիերային ներկա է եղել նաև դիզայներ Ժան Պոլ Գոտյեն, ում աշխատանքները քննադատվում են ֆիլմում։