Ջենիֆեր Լոպեսը գիրք է գրել իրական սիրո մասին

17:46 • 20.05.14

Ջենիֆեր Լոպեսն ունի ամենատարբեր տաղանդները՝ երգչուհի, պարուհի, մոդել, գործարար կին, դիզայներ, պրոդյուսեր և դերասանուհի։ Սակայն այժմ նա որոշել է իր ուժերը փորձել մեկ այլ ոլորտում, գրում է loveradio.ru-ն։

 

Երգչուհին գիրք է գրել «Իրական սեր» անվանումով։ Դրանում Լոպեսը նկարագրել է իր կյանքի ամենավառ ժամանակաշրջանը, երբ նա ստիված է եղել համատեղել կարիերան և երեխաների դաստիարակությունը։

««Իրական սեր» գրքի ստեղծումը դարձել է իմ վերածնունդը՝ ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով։ Երբ ես գրում էի այս գիրքը, հասկանում էի, որ այն կարող է վիրավորել մի քանի մարդու, սակայն եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա ես անասելի հպարտության զգացում կունենամ, ես կիմանամ, որ իմ ջանքերն ապարդյուն չեն եղել»,- ասել է Լոպեսը։

 

Գիրքը պետք է թողարկվի հոկտեմբերի 28-ին երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն։