Էնիո Մարիկոնեն հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին

15:00 • 20.05.14

Հայտնի իտալացի երգահան Էնիո Մարիկոնեն, ով ավելի քան 300 ֆիլմերի երաժշտության հեղինակ է, հայտարարել է համերգային գործունեության դադարեցման մասին։ Նման որոշում նրան ստիպել են կայացնել բժիշկները, բացատրել է երգահանի փաստաբան Ջորջո Ասուման, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ 86-ամյա Մարիկոնեի հիվանդությունը թույլ չի տալիս ո՛չ դիրիժորություն անել, ո՛չ երկարատև ճանապարհորդել։ Ընդ որում՝ պարզաբանվում է, որ երգահանը կշարունակի երաժշտություն գրել ֆիլմերի համար։

 

Եթե Մարիկոնեի վիճակը  լավանա, ապա երաժիշտը կկարողանա համերգներ տալ Հռոմում, որտեղ ծնվել և ապրում է ներկայում։

 

Նրա գրած երաժշտությունն է հնչում «Մի անգամ Ամերիկայում», «Մալենա», «Պրոֆեսիոնալը», «Ազատագրված Ջանգոն» և այլ հանրահայտ ֆիլմերում։