Նոր նամականիշեր` նվիրված հայ հետախույզներին (լուսանկարներ)

13:10 • 20.05.14

Այսօր մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ: Այս մասին տեղեկացնում են Հայփոստից։

Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայազգի լեգենդար Խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանին, պատկերում է Գևորգ Վարդանյանի դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Նամականիշի ձախ անկյունում ներկայացված է Գևորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանը:

Գեղաթերթիկի խորապատկերին պատկերված է սիմվոլիկ հետախույզի ուրվագիծը և խոշորացույց, որտեղ թաքնված է «SECRET» բառը:

Չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը և Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին: