«Շաքարե գանգ». Բոդիարտի հնարամիտ վարպետն անհավանական պատկերն ստացել է 7 մոդելի ու ներկերի օգնությամբ (լուսանկարներ)
Զարդանախշային շաքարե գանգերը սովորաբար պատրաստվում են հին մեքսիկական փառատոնի շրջանակներում, որը կոչվում է Մեռյալների օրը: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` նկարչուհի Շերիլ Լիփսթրուի պատրաստած նմուշը առավել քան «կենդանի է» թվում, հատկապես՝ երբ այն մոտիկից ես դիտարկում:
Վառ գույներով պատված հատկանշական պատկերը, որը, սովորաբար, պատրաստում են որպես սիրո նշան իրենց հեռացած հարազատների հանդեպ, այս անգամ վերածվել է կենդանի արվեստի գործի՝ բոդիարտի հնարամիտ վարպետի շնորհիվ, ով այս պատկերն ստանալու համար 7 մոդելի մարմին է օգտագործել:
Նկարչուհին ներկել է մերկ մոդելների մարմինները փայլուն սպիտակ ներկով, ապա՝ վառ գունավոր նախշերով: Երբ մոդելները միասին պառկում են ճիշտ դիրքով, ստացվում է շաքարե գանգի պատկերը:
Արվեստի նմանօրինակ դրսևորման գաղափարը պատկանում է լոսանջելեսցի լուսանկարիչ Ռենե Ռոդրիգեսին, ով աշխատել է Շերիլի հետ համատեղ: Նկարչուհին և նրա օգնականներն այս պատկերն ստացել են 4 ժամում:



















