Կոնչիտա Վյուրստը ցանկանում է մեկնել Մոսկվա

01:03 • 21.05.14

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստին հրավիրել են Ռուսաստան՝ afterparty մրցույթին: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:


«Մի քանի օր առաջ ես անձամբ զրուցել եմ Կոնչիտայի հետ, նա իրոք ցանկանում է մեզ հյուր գալ: Կոնչիտան Ռուսաստանը շատ ռոմանտիկ երկիր է համարում և գիտի, որ այստեղ շատ երկրպագուներ ունի: Զուր չէ, որ ազգային քվեարկության ժամանակ 3-րդ տեղ ենք տվել նրան»,-հայտարարել է ռուսական ժամանցային ծրագրերի փրոմոութեր Դմիտրի Մելնիկովը:


Միջոցառմանը ներկա կլինեն ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ և «Եվրատեսիլ-2014»-ի մասնակիցներ: