Բրիտանիայում գողը հանցանքի վայրում է թողել հեռախոսը` էկրանի վրա իր սելֆիով

19:20 • 22.05.14

Լոնդոնում Ժերմեն Իբրահիմ Ֆոմանան, Ernest Jones ոսկերչական խանութից 18 հազար ֆունտ (30 հազար դոլար) արժողությամբ զարդեր գողանալով, պատահաբար հանցանքի վայրում է թողել իր հեռախոսը` էկրանին սելֆիով:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Metro-ին հղումով, 27-ամյա չարագործն անցյալ կիրակի խանութ է մտել երիտասարդ կնոջ և երեխայի հետ օրորոցում: Որոշ իրեր դիտելուց հետո նրանք հեռացել են, սակայն որոշ ժամանակ անց Ֆոմանան վերադարձել է և խնդրել վաճառողին՝ ցույց տալ նախապես ընտրած երկու ամուսնական մատանին: Դրանք ստանալով` նրան հաջողվել է արագորեն հեռանալ խանութից` մոռանալով իր հեռախոսը:


Արդյունքում նկարի շնորհիվ իրավապահներին հաջողվել է արագ բռնել գողին: Տեղի ոստիկանության տվյալներով` երիտասարդը կարող է ներգրավված լինել Լոնդոնի մի շարք ոսկերչական խանութներում կատարված կողոպուտներում: