Իսպանիայում ցլերը պատմական հաղթանակ են տարել. 35 տարվա մեջ առաջին անգամ ցլամարտը չեղյալ է հայտարարվել (տեսանյութ, լուսանկարներ)
«Ցլամարտը մարզաձև չէ, դա ողբերգություն է։ Ողբերգությունը ցլի մահն է»,- մի առիթով գրել է հայտնի արձակագիր Էռնեստ Հեմինգուեյը, երբ կյանքում առաջին անգամ ականատես է եղել ցլամարտի։ Սակայն երեկ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի է ունեցել անչափ ուշագրավ ցլամարտ, որի շրջանակներում սովորաբար զոհի դերում հայտնվող ցլերը պատմական հաղթանակ են տարել տորեադորների նկատմամբ։



Արդյունքում այնպես է ստացվել, որ բոլոր 3 ցլամարտիկները պարտվել են, մինչդեռ մնացել է ևս 4 ցուլ, որոնք պետք է դաշտ դուրս գային։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ հայտարարել ցլամարտը։
Աղբյուրը նկատում է, որ նման բան տեղի է ունենում վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ, իսկ ցլամարտի պատմության մեջ՝ 3-րդ անգամ։






















