Թաիլանդի բանակը հայտարարել է ռազմական հեղաշրջման մասին

15:10 • 22.05.14

Թաիլանդի բանակի ղեկավարությունը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ռազմական հեղաշրջման մասին, տեղեկացնում է Газета-ն։

 

Գեներալ Պրայուտ Չան Օչան տեղեկացրել է, որ բանակն իր վերահսկողության տակ է առել կառավարությունն ու այժմ մտադիր է վերականգնել խաղաղությունն ու բարեփոխումներ իրականացնել երկրում։ Չան Օչան միևնույն ժամանակ նշել է, որ հեղաշրջումը որևէ կերպ չի անդրադառնա միջազգային հարաբերությունների վրա։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ այս շաբաթ Թաիլանդի բանակը հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին, որպեսզի հնարավոր լինի երկրում պահպանել կարգուկանոնը։