«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» որոշել է դիմել Ռուսաստանին՝ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն խորհուրդը որոշել է դիմել Ռուսաստանին՝ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, գրում է ИТАР-ТАСС-ը։
Որոշումը կայացվել է միաձայն, Գերագույն խորհրդի նիստում։
Ռուսաստանի նախագահին, պետդումային, ԱԳՆ-ին և Դաշնային խորհրդին ուղղված դիմումի նախագիծն ընթերցել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը:
«Հանրապետության» ղեկավարությունը չի բացառում, որ Կիևի իշխանությունները կարող են հարձակվել Դոնեցկի վրա, հայտարարել է «Ժողովրդական դիմադրության» հրամանատար Միրոսլավ Ռուդենկոն: Այդպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հայտարարությունն այն մասին, որ Կիևի իշխանությունները պատրաստ են երկրի արևելքում անցկացնել հատուկ գործողության վերջին փուլը և ապահովել նախագահական ընտրությունների անցկացումը։










