Դոնեցկում զինյալները սպանել են ազգությամբ հայ քրեական հեղինակության

16:23 • 22.05.14

Դոնեցկի շրջանում զինյալները սկսել են ոչնչացնել քրեական տարրերին, որոնք չեն ցանկանում ֆինանսական օգնություն տրամադրել ռուսամետ ակտիվիստներին, տեղեկացնում է УНН-ն։

 

Երեկ տեղի ուժերը հայտնաբերել են Ռոբերտ Մելոյանի դին, որին իրավապահները համարում են «օբշչյակի նայողներից» մեկը։

 

Օպերատիվ տվյալներով՝ Մելոյանը սպանվել է, քանի որ մերժել է զինյալների պահանջը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել իրենց։