Ուկրաինայի իշխանությունները 1 մլն դոլար են հատկացրել «Եվրամայդանի» զոհերի ընտանիքներին

14:39 • 22.05.14

Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել 11.69 մլն գրիվեն (մոտ 1 մլն դոլար) հատկացնել այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք զոհվել են 2013թ.-ի նոյեմբերի 21-ից 2014թ.-ի փետրվարի 21-ը՝ «Եվրամայդանի» ընթացքում։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, կառավարությունը Սոցիալական քաղաքականության նախարարությանը հանձնարարել է հատկացնել համապատասխան գումարը։

 

Բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում նոյեմբեր-փետրվար ամիսներին զոհվել է ավելի քան 100 մարդ, առաջին զոհերից էր հայազգի Սերգեյ Նիգոյանը։