Հայ երգահանի հեղինակած երգը հավակնում է դառնալ Ուկրաինայի «նոր հիմնը» (տեսանյութ)

17:00 • 22.05.14

«Золоті Ворота» հայրենասիրական երգը, քննադատների կարծիքով, հավակնում է դառնալ Ուկրաինայի երկրորդ «հիմնը», գրում է segodnya.ua-ն։

 

Երգի միջոցով միասնության կոչ են անում Անաստասիա Պրիխոդկոն, Վիտալի Կոզլովսկին, Մաշա Սոբկոն, Վիկտոր Պավլիկը, ինչպես նաև Մաշա Գոյան, Իգոր Տատարենկոն, Սվետլանա Տարաբարովան, Օլգա Ցիբուլսկայան։

 

Երաժշտության հեղինակն է ազգությամբ հայ հայտնի երգահան Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակը՝ ուկրաինացի գրող Նիկոլայ Բրովչենկոն։