Գորիսի նախկին քաղաքապետը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը (տեսանյութ)

15:34 • 22.05.14

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բողոքը մերժումը քննելով՝ որոշեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնել անփոփոխ՝ այն համարելով հիմնավորված ու պատճառաբանված:


Վճռի հրապարակումից հետ Սամվել Հարությունյանը հայտարարեց, թե բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ հասնելով մինչև Եվրադատարան:


Հիշեցնենք, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը դիմել էր հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների կողմից կատարված հանցագործությունների համար քրեական գործ հարուցվի: