Տ. Կարապետյանն իմ ընկերն է, բայց կուսակցության ցանկացած որոշում իմ համար ենթակա է կատարման .Վահե Հակոբյան
Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ողջունեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուներից իր ընկեր Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը ասելով. «Ինքը, ստեղծված իրավիճակում, սթափ գնահատելով իրավիճակը, որպեսզի հասարակության մեջ ավելորդ լարվածություն, պառակտում չառաջանա։ Նպատակահարմար գտավ ինքնաբացարկ հայտնել՝ հանուն իր ծննդավայրի»:
- Պարո՛ն Հակոբյան, Գորիսի քաղաքապետի ընտրություններում Ձեր ընկեր Տիգրան Կարապետյանի թեկնածության ինքնաբացարկը որակվեց որպես Դուք աջակցելով՝ նրան, կուսակցական որոշմանն այդքան էլ չեք ենթարկվել: Այդ իսկ պատճառով ճնշումներ են եղել:
- Ես կուսակցության խորհրդի անդամ եմ, կուսակցության ցանկացած որոշում իմ համար ենթակա է կատարման: Տիգրան Կարապետյանն իմ ընկերն է, բայց նաև ինքը, ստեղծված իրավիճակում, սթափ գնահատելով իրավիճակը, որպեսզի հասարակության մեջ ավելորդ լարվածություն, պառակտում չառաջանա, նպատակահարմար գտավ ինքնաբացարկ հայտնել՝ հանուն իր ծննդավայրի:
- Այսինքն՝ հնարավոր է՝ հակառակ դեպքում արյունահեղություն լինե՞ր:
- Ոչ, ուղղակի ևս մեկ անգամ ինչ-որ փորձության միջով անցնել, ինչը մի քիչ ավելորդ լարվածության, նյարդերը տեղի տալու էր բերելու, կարծում եմ՝ իր կողմից լավ որոշում էր:
- Իսկ Բուդաղյանների առաջադրումը ավելացնում էր այդ ընտրությունների քաղաքական կոմպոնենտը:
- Չեմ կարող ասել՝չեմ կարող մեկնաբանել: Կարծում եմ՝ երևի իրենք էլ համարեցին, որ: Հիշում եք՝ ինքը առաջադրվեց և հայտարարություն արեց, որ պաշտպանում է մյուս թեկնածուին: Կարծում եմ՝ դա էլ իրենց կողմից քայլ էր՝ պայմանավորված իրենց իսկ որոշմամբ:
- Նախկին մարզպետի ազդեցության խնդիր տեսնո՞ւմ եք:
- Չեմ կարծում, նախկին մարզպետն ուղղակի մարզային կառույցի ղեկավարն է, և բնականաբար, կուսակցական առաջադրումը, հետագա գործընթացը ինքն է մասնակցել էդ ողջ պրոցեսին: Չեմ կարծում, որ ինչ–որ ավել բաներ կան:










