«Փակ շուկայում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` նախկին «Փակ շուկա»-ի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, ինչի մասին ավելի վաղ ահազանգ էր հնչել, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10.22-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարհանվել է շուկայի տարածքից:










