Պայթուցիկի ահազանգ Մաշտոցի «Երևան Սիթիում», շուրջ 200 մարդ է տարհանվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.22-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարհանվել է շուկայի տարածքից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










