Թուրքիայի վարչապետի՝ ցուցարարի ծեծած օգնականը հեռացվել է աշխատանքից

14:55 • 24.05.14

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, ով համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ցուցարարին ոտքերով հարվածներ հասցնելու համար, ազատվել է աշխատանքից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի անանուն պետպաշտոնյայի։

 

Ցուցարարը բողոքել էր Թուրքիայի Մանիսա նահանգում օրերս տեղի ունեցած հանքային ողբերգության առիթով, որի հետևանքով շուրջ 300 մարդ է զոհվել:

 

Յուսուֆ Երքել անունով վարչապետի օգնականը ցուցարարին ծեծի էր ենթարկել երկու անվտանգության աշխատակիցների օգնությամբ, ովքեր նրան գետնին գցված էին պահում: Միջադեպի լուսանկարը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Պաշտոնյան հայտնել է, որ Երքելը ներողություն էր խնդրել, սակայն չնայած դրան՝ Թուրքիայի վարչապետն ազատել է նրան:


Աղբյուրի գնահատմամբ՝ այդ միջադեպը շատ անհարմար վիճակ է ստեղծել Էրդողանի համար։