Ջենիֆեր Էնիսթոնն աղջիկ երեխայի է սպասում. ԶԼՄ-ներ

12:27 • 24.05.14

Ամերիկյան In Touch շաբաթաթերթը տեղեկացնում է, որ 45-ամյա հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ով տարիներ շարունակ բուժվել է անպտղությունից, ներկայում գտնվում է հղիության 4-րդ ամսում։

 

Ինչպես նշում է elle.ru-ն, հայտնի է անգամ փոքրիկի սեռը՝ իգական։ Երեխայի հայրն է դերասանուհու փեսացուն՝ մասնագիտությամբ ևս դերասան Ջասթին Թերուն, ով Էնիսթոնի հետ հանդիպում է արդեն 3 տարի։

 

In Touch-ը հավելում է, որ նախքան դերասանուհու հղիանալը՝ զույգը քննարկել է նաև երեխա որդեգրելու, ինչպես նաև փոխնակ մոր տարբերակները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգն արդեն ընտրել է աղջկա անունն ու արդեն զբաղվում է փոքրիկի սենյակի կահավորմամբ։