Ամերիկացի աստղագետները խոստացել են առաջիկա 20 տարում այլմոլորակայինների գտնել
Կալիֆորնիայի համալսարանի` ոչ երկրային քաղաքակրթությունների որոնումներով զբաղվող հետազոտական կենտրոնի գիտնականները դիմել են ԱՄՆ Կոնգրեսի` գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների հարցով հանձնաժողով` Երկրի սահմաններից դուրս կյանքի փնտրման շարունակության խնդրանքով:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը` ABC News-ին հղումով, հետազոտական կենտրոնի տնօրեն Դեն Վերտիմերը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին` հայտարարությամբ, որ Երկրի սահմաններից այն կողմ մանրէների գոյության հավանականությունը մոտ է 100 տոկոսին:
«Վերջին 50 տարում մենք բազմաթիվ նոր ապացույցներ ենք գտել այն մասին, որ կյանքի ծագման համար անհրաժեշտ պայմաններն ու բաղադրիչները գոյություն ունեն շատ վայրերում: Հնարավոր է, որ այդ պայմաններն առկա են ողջ Գալակտիկայում», - գիտնականի խոսքը մեջբերում է աղբյուրը:
Գիտնականները նշում են, որ Երկրի սահմաններից այն կողմ կյանք գտնելու հնարավորությունը մեծ է, և եթե դա տեղի ունենան, ապա կլինի առաջիկա 20 տարում: Նրանք, միաժամանակ, հերքում են հավանականությունը, որ այլմոլորակայինները երբևէ այցելել են Երկիր: «Դա մի բան է, որը աշխարհի բոլոր կառավարությունները չէին կարող գաղտնի պահել»,- նշում են նրանք:










