ԵՄ-ում առաջարկել են արգելել ռուսական օղու, խավիարի, ադամանդների և «Սոբոլի» գնումը
ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են հանգեցնել ռուսական օղու, խավիարի, ոսկու, ադամանդի և «Սոբոլ» մակնիշի մեքենայի գնման արգելքին: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` Reuters-ին հղումով, որը մեջբերում է Եվրահանձնաժողովի վերլուծությունները, որոնցում գնահատվում են ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ:
Եվրահանձնաժողովի կատարած վերլուծությունները կքննարկվեն մայիսի 27-ին կայանալիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովին:
Reuters գործակալության տվյալներով` փաստաթուղթը պարունակում է պատժամիջոցների սահամանման 3 սցենար` թեթև, միջին և ծանր:
Հետևանքների ծավալով Եվրոպայի համար «օղին և խավիարը» դասվում են «թեթև» սցենարին: «Ծանր» տարբերակը նախատեսում է ռուսական նավթի և գազի գնման արգելք:
Բացի այդ, փաստաթղթում առաջարկվում է սահմանափակել Ռուսաստան մատակարարվող ավտոմոբիլային անիվների, առանձին քիմիկատների, ինչպես նաև` նավերի քանակը:










