Ռուսաստանցի լրագրողներին չեն թողնում Ուկրաինա՝ նախագահի ընտրությունները լուսաբանելու
Ռուսաստանցի լրագրողներին չեն թողնում մուտք գործել Ուկրաինա՝ այնտեղ վաղը կայանալիք նախագահի ընտրությունները լուսաբանելու, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Ըստ աղբյուրի՝ արդեն երկու նման միջադեպ է գրանցվել. Ուկրաինա մուտքը փակվել է «Коммерсантъ FM»-ի լրագրողուհու և ВГТРК-ի նկարահանող խմբի համար:
Լրագրողուհուն Ուկրաինա չեն թողել՝ հայտարարելով, որ իր հետ քիչ միջոցներ ունի: Նա Կիև էր գնալիս եղել գնացքով: ВГТРК-ի լրագրողներին ևս իջեցրել են գնացքից, չնայած նրանք Ուկրաինայի ԿԸՀ-ի հավատարմագրում են ունեցել:
Անցած շաբաթ նույնը տեղի էր ունեցել РЕН ТВ-ի նկարահանող խմբի հետ: Իսկ նախօրեին Ուկրաինա չէին կարողացել մուտք գործել ևս մի քանի լրագրողներ, այդ թվում՝ «Էխո Մոսկվի»-ից:
Կիևից մանրամասնել են, որ սահմանն անցնել չեն թողնում այն լրագրողներին, ովքեր «նման են ահաբեկիչների»։










