Պենտագոնը հրաժարվում է Եվրոպայում տեղակայված մի շարք օբյեկտներից՝ խնայողության համար
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը (Պենտագոն) հրաժարվում է Եվրոպայում տեղակայված 21 օբյեկտներից, տեղեկացնում է Russia Today-ը։
Պենտագոնում մեկնաբանել են, որ նման քայլն ԱՄՆ-ի բյուջեին կօգնի խնայել տարեկան 60 մլն դոլար և չի ազդի երկրի պաշտպանունակության վրա։
Մասնավորապես, ԱՄՆ-ն դրանց տեղակայման երկրներին կհանձնի հրաձգարաններ, գոլֆի դաշտեր և այժմ չօգտագործվող ավիաբազաներ։
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ գերատեսչությունը նախատեսում է դրանք փոխանցել այն երկրներին, որտեղ տեղակայված են։










