Ուկրաինայի նախագահի թեկնածու Պորոշենկոն հայտարարել է սեփական քաղաքական ուժը ձևավորելու մասին

10:14 • 24.05.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեփական քաղաքական ուժ է ձևավորելու, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Այն այժմ չկա, սակայն կլինի»,-ասել է Պորոշենկոն՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նրա թիկունքին որևէ քաղաքական ուժ չկա։

 

Պորոշենկոն 2001թ.-ից գլխավորում է «Համերաշխություն» կուսակցությունը։

 

Ավելի վաղ թեկնածուն հայտարարել էր, թե կողմ է Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Երկրի նախագահի աթոռի համար պայքարը գլխավորում են Պորոշենկոն (սոցհարցումների տվյալներով՝ 44.6%) և ամենամեծ կուսակցության՝ «Բատկիվշչինայի» առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն (8.4%)։