Սիրիայի քիմիական զենքը չի հաջողվի վերացնել մինչև հունիսի 30-ը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Սիրիայի քիմիական զենքը չի հաջողվի վերացնել նախատեսված ժամկետում՝ մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, գրում է Взгляд-ը:
«Այժմ ակնհայտ է, որ քիմիական զենքի սիրիական ծրագրի վերացման հետ կապված գործունեությունը կշարունակվի նաև 2014 թվականի հունիսի 30-ից հետո»,- գրել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա զեկույցում:
Հինգշաբթի Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն հայտնել էր, որ քիմիկատների վերջին մասն արդեն փաթեթավորվել է և պատրաստվել Լաթաքիայի նավահանգիստ ուղարկելու համար, սակայն այն դուրս բերել հնարավոր չէ՝ անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով: Իր զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին «ավարտել նյութերի դուրս բերման գործողությունը հնարավորինս շուտ»։










