Ուկրաինայի նախագահն իր առաջին այցը կկատարի Բրյուսել. Յացենյուկ

12:46 • 24.05.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարությամբ դիմել է երկրի քաղաքացիներին, որտեղ ասվում է, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:

 

«Մենք անպայման կունենանք օրինական ընտրված նախագահ, ով կկատարի իր առաջին այցը միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- հայտարարել է նա:

 

Յացենյուկի խոսքով՝ ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի ընտրողների ինքնորոշումը լինի «արդար և թափանցիկ»:
«Դա կլինի ուկրաինական արևմուտքի, արևելքի, հյուսիսի և հարավի կամարտահայտումը, արդար և առանց խոչընդոտների ընտրություն»,- ընդգծել է վարչապետը։

 

Ուկրաինայում վաղը նախագահի ընտրություններ են։