Դոնեցկում զինյալները հյուրանոց և հեռուստաընկերություն են գրավել
Դոնեցկում զինյալ մարդիկ այսօր գրավել են «Վիկտորիա» հյուրանոցը. տեղեկացնում է korrespondent.net-ը։ Այդ մասին հաղորդել է Դոնեցկի նահանգապետի խորհրդական Վասիլի Արբուզովը։ Ոստիկանության տվյալներով՝ իրենք հյուրանոցի գրավման մասին տեղեկություն դեռևս չեն ստացել։
Այսօր մոտ 15 զինյալ անձիգ ներխուժել են նաև Դոնեցկի Union հեռուստաընկերության գրասենյակ։
Նրանք չեն ներկայացել և հանդիպում են պահանջել հեռուստաընկերության ղեկավարության հետ։ Ոչ մի բռնի գործողություն չի իրականացվել։ Զինյալները նաև պահանջներ չեն ներկայացրել։ Առաջիկայում սկսվելու են նրանց բանակցությունները հեռուստաընկերության ղեկավարների հետ։










