Լիտվայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

11:15 • 25.05.14

Լիտվայում մայիսի 25-ին անցկացվում է երկրի նախագահի ընտրությունների 2-րդ փուլը։ Առաջատար է համարվում պետության գործող նախագահ 58-ամյա Դալյա Գրիբաուսկայտեն, ով առաջին փուլում ստացել է ձայների գրեթե 46%-ը։ Նրա հակառակորդը՝ 60-ամյա սոցիալ-դեմոկրատ Զիգմանտաս Բալչիտիսը, ստացել է ձայների 14%-ը, հայտնում է Deutsche Welle-ն։

Հինգ տարի առաջ նախորդ նախագահական ընտրություններում Լիտվայում Գրիբաուսկայտեն ստացել էր ձայների գրեթե 70%-ը։ Վերջին շրջանում նա ուշադրություն է գրավել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ խիստ հայտարարություններով։ Այդ թվում նա մեղադրել է Ռուսաստանին և պատրաստակամություն հայտնել անձամբ վերցնել զենքը՝ Լիտվայի անկախությունը պաշտպանելու համար։