Մեդվեդևը դարձյալ այցելել է Ղրիմ. Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ քայլը սադրանք է որակում

18:19 • 25.05.14

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրիմ. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

Այսօր կառավարության ղեկավարը կայցելի Ստավրոպոլում Դաշնային միգրացիոն ծառայություն, որտեղ ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց անձնագրեր են տրամադրվում։ Վաղը ՌԴ կառավարության ղեկավարը կայցելի «Արտեկ» մանկական կենտրոն, որտեղ կքննարկի մանուկների հանգստյան հարցերը։

Սա Մեդվեդևի երկրորդ այցն է Ղրիմ։ Մարտի 31-ին Սիմֆերոպոլում կայացել էր կառավարության արտագնա նիստը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն վճռական բողոք է ներկայացրել Ռուսաստանի վարչապետի՝ իրենց հետ չհամաձայնեցրած հերթական այցի կապակցությամբ։

«Ռուսաստանի վարչապետի այցը օկուպացված Ղրիմ՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման օրը համարում ենք գիտակցված սադրանք Ռուսատանի կողմից՝ ուղղված Ուկրաինայում երկրի ապակայունացմանը։ Դա հակասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ արած հայտրարությանը, թե Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայում ընտրությունների խաղաղ ընթացքով»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ղրիմում մայիսի 16-ին հանրաքվե էր տեղի ունեցել, որի ընթացքում բնակչության ավելի քան 96%-ը կողմ էր արտահայտվել թերակղզու՝ Ռուսաստանին միանալուն։