6 մարդու սպանած ամերիկացին տառապել է աուտիզմով
Ամերիկացի Էլիոտ Ռոջերը, որն Կալիֆոռնիա նահանգում 6 մարդու էր կրակել, տառապել է աուտիզմով և պլանավորել էր զանգվածային սպանությունը. տեղեկացնում է Vesti.ru-ն։
Սանտա-Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունը հաղորդել է, որ ուրբաթ Ռոջերը կրակել էր 3 հարևաններին, ինչից հետո անցել էր հարևան շենք և սպանել երկու աղջկա ու ծանր վիրավորել մեկ ուրիշին։
Հետո կալիֆոռնիացի հրաձիգը նստել էր մեքենա, շրջել քաղաքում և կրակել անցորդներին։ Արյունալի որսի արդյունքում սպանվել էր 6 մարդ, ևս 7-ը հոսպիտալացվել էին։
Մարդասպանի մեքենայում հայտնաբերվել է երեք ինքնաձիգ և ավելի քան 40 փամփշտակալ՝ փամփուշտներով։ Բոլոր այդ զենքերը Ռոջերն օրինական ճանապարհով է ձեռք բերել՝ լիցենզավորված խանութից, իր անունով։
Կասկածյալի հայրը՝ Փիթեր Ռոջերը հաղորդել է, որ ապրիլին ոստիկանության տեղեկացրել էր Youtube-ի ալիքում տեղադրված սպառնալից տեսանյութի մասին։ Նա պատրաստվում էր ինքնասպան լինել, քանի որ չէր կարողանում կանանց հետ հարաբերություններ հաստատել և շփման մեջ դժվարություններ ուներ։
Ոստիկանության սպաներն արձագանքել էին ազդանշանին և զրուցել էին տղայի հետ, սակայն որևէ կասկածելի մտադրություն չէին նկատել։
«Մենք վերլուծել ենք Ռոջերի ձայնագրությունն ու տեսանյութը և եզրակացրել ենք, որ նա պլանավորել էր զանգվածային սպանությունը»,-հավելել է շերիֆը։










