Ինքնաթիռը, որում գտնվել է Սեյրան Օհանյանը, թռիչքից րոպեներ անց վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը, որի մեջ է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքից րոպեներ հետո վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ինչպես սովորաբար նման ժամանակ լինում է, դեպքի վայր են ժամանել հրշեջները: Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ որևէ լուրջ բան չի պատահել:










