Սնոուդենը քննարկում է ԱՄՆ վերադառնալու հնարավորությունը

16:32 • 25.05.14

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ժամանակավոր ապաստան էր ստացել ՌԴ տարածքում, քննարկում է որոշակի պայմաններով ԱՄՆ վերադառնալու հնարավորությունը. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ գերմանական Spiegel-ի հղումով։

«Դրա համար բանակցություններ են ընթանում»,-ասել է Սնոուդենի գերմանացի փաստաբան Վոլֆգանգ Կալեկը։

«Բոլորը, ովքեր ծանոթ են գործին, հասկանում են, որ ամենախելամիտ լուծումը կլինի ամերիկյան իշխանության հետ համաձայնության գալը»,-ասել է նա։

Փաստաբանի խոսքերով՝ այժմ բոլոր ջանքերը կենտրոնացել են «մոտ ապագայում Սնոուդենի համար ընդունելի լուծում գտնելու վրա»։

Սնոուդենն անձամբ այդ բանակցություններին չի մասնակցում։