Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Ուկրաինայում բացվել են ընտրատեղամասերը և սկսվել են նախագահական արտահերթ ընտրությունները։ Համաձայն սահմանադրության՝ ընտրություններն ի սկզբանե նախատեսված էին 2015թ. մարտի 29-ին, սակայն «Եվրամայդանի» պատճառով գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստիպված էր լքել երկիրը, հայտնում է lenta.ru-ն։
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրարշավից առաջ գրանցել էր 23 թեկնածու։ Սակայն հետագայում 4 թեկնածու հանել էին իրենց թեկնածությունը։
Ըստ վերջին սոցհարցումների՝ հաղթելու առավել մեծ հնարավություններ ունի գործարար Պյոտր Պորոշենկոն։ Նրան հաջորդում են Յուլիա Տիմոշենկոն և Սերգեյ Տիգիպկոն։
Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը, չկարողանա հավաքել ընտրողների ձայների կեսը, ապա 2 շաբաթ անց կկայանա 2-րդ փուլը, որին կմասնակցի առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածու։










