Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղան 2 հոգու է ծեծել, կատարվում է հետաքննություն

13:50 • 26.05.14

Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրի Խաչատրյանի որդին՝ Էներ Խաչատրյանը, մայիսի 25-ին՝ ժամը 23-ին Գորիսի Սյունիք փողոցում ծեծի է ենթարկել 2 անձանց:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ Yerkir.am-ը մանրամասնել է, որ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն և դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին: Ըստ աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: Տղաների մորն էլ, ով փորձել է որդիներին պաշտպանել, ևս մի քանի հարվածներ են հասել և հայհոյանքներ են տեղացել :