Ավտոպատահար Գեղարքունիքի մարզում, կա տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.44-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն–Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի 25ՕՕ319 պետհամարանիշի և «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ.) 32ԼՏ645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1951թ. ծնված Մ. Հ.-ն (ծնվ. 1951թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










