Բելգիայում կայացած ընտրությունների արդյունքների մի մասը կորել է համակարգչային խնդրի պատճառով
Բելգիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընտրատեղամասերի մոտ 10%-ում անհետացել են՝ համակարգչային խափանման պատճառով, տեղեկացնում է Взгляд-ը։
Համակարգչային խնդրի պատճառով ընտրական հանձնաժողովը չի ստացել տվյալներ Բելգիայի հարավային մասից` Վալլոնիայից, և Բրյուսելի որոշ ընտրատեղամասերից։
Այդ կերպ, ընդհանուր հաշվարկով, անհետացել է ողջ երկրի տեղամասերի 10%-ի տվյալները։
Թագավորության ներքին գործերի նախարար Ժոել Միլկեն հավաստիացրել է, որ ծրագրավորողներն աշխատում են խնդրի վրա և մոտ են լուծմանը։
Նախնական տվյալներով՝ 4.5 մլն բնակչություն ունեցող ֆրանսախոս Վալլոնիայում հաղթել է երկրի վարչապետ Էլիո Դի Ռուպոյի Սոցիալիստական կուսակցությունը՝ հավաքելով ընտրողների 30%-ի ձայները։
6.5 մլն բնակչությամբ հոլանդախոս Ֆլանդրիայում մեծ տարբերությամբ հաղթել է Նոր ֆլամանդական դաշինքը՝ ստանալով ձայների 33%-ը։










