Չինաստանում ջրհեղեղների հետևանքով 5.51 մլն մարդ է տուժել, 24-ը զոհվել է

21:00 • 26.05.14

Չինաստանում հորդառատ անձևրևները հանգեցրել են մարդկային զոհերի. միայն մեկ նահանգում զոհվել է 17 մարդ, ևս 6-ը անհետ կորած է համարվում:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ Սինխուա գործակալությանը հղումով, Գուանդուն նահանգի զգալի մասում մայիսի 19-ից հորդառատ անձրևներ են տեղում, որոնք տեղ-տեղ ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել՝ դառնալով 17 մարդու մահվան պատճառ:


Հարևան Հունան նահանգում տեղացող անձրևները գնահատվել են որպես ամենահորդառատն այս տարի: Տեղումների առավելագույն քանակը հասել է 208.5 մմ-ի: 6 քաղաքում և դրանց շրջակայքում անձրևների հետևանքով տուժել է շուրջ 400 հազար բնակիչ, 520 բնակելի տարածք ավերվել է, ինչի հետևանքով 17 հազար մարդ տարհանվել է, 7-ը՝ զոհվել:


Գունդուն և Հունան նահանգներից բացի տուժել է Չինաստանի ևս 7 հարավային նահանգ: Տուժածների ընդհանուր քանակը ջրհեղեղների հետևանքով հասել է 5.51 մլն-ի: Աղետի հասցրած տնտեսական վնասի չափը գնահատվում է 1.18 մլրդ դոլար: