Դավութօղլուն և Մամեդյարովը Բաքվում խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից

10:14 • 26.05.14

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Բաքվում քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցի շրջանակներում։
 

Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ և եռակողմ հանդիպումներ, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ընդլայնված կազմով։ Դրանից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրներ, Կասպիցի կարգավիճակին, ինչպես նաև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։