Դոնեցկի օդանավակայանում բախումներ են. Կիևը դեսանտ է իջեցրել. ԶԼՄ-ներ
Դոնեցկի միջազգային օդանավակայանի տարածքում դեսանտ է իջեցվել, որը գործողություն է իրականացնում «ահաբեկիչների դեմ». ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի Զինված ուժերի ներկայացուցիչ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին։
«Դեսանտ է իջեցվել, որն այս պահին մաքրում է տարածքը։ Վիրավորների և սպանվածների մասին տեղեկություններ դեռևս չկան»,-ասել է նա։
Բացի այդ, տեղեկություն էր տարածվել ռուսամետ ակտիվիստների կողմից ուկրաինական ուղղաթիռ խփելու մասին, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվել է։
Այրվում է օդանավակայանի պահեստը։ Այնտեղից ուժգին ծուխ է դուրս գալիս։
Այսօր ավելի վաղ դադարեցվել էին բոլոր թռիչքները։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կողմնակիցների պնդմամբ՝ օդանավակայանում մոտ 200 ուկրաինացի զինվորական կա։
Օդանավակայանի մամուլի խոսնակ Դմիտրի Կոսինովը հաղորդել է, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի, երբ զինյալները լքեն այն։










