Եգիպտոսում նախագահ են ընտրում

11:28 • 26.05.14

Եգիպտոսում մեկնարկել են նախագահի ընտրությունները, հայտնում է Reuters-ը:

Քվեարկությունը կտևի երկու օր:

 

Հստակեցվում է, որ եթե ընտրությունների ընթացքում հայտնի չդառնա հաղթողը, ապա կկայանա երկրորդ փուլ:

Մասնագետների կարծիքով՝ երկրի նախագահի պաշտոնին գլխավորապես հավակնում է պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Նա ամենից մեծ ժողովրդականությունն է վայելում Եգիպտոսի բնակչության շրջանում և համարվում է ընտրությունների ֆավորիտը:

 

Gazeta.ru-ն հայտնում է, որ Մահալա ալ-Կուրբա քաղաքում ընտրությունները նշանավորվել են ընտրատեղամասում ինքնաշեն ռումբի պայթյունով։