Եվրոպական ժողովրդական կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը Եվրախորհրդարանում

10:45 • 26.05.14

Պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը պահպանել է մեծամասնությունը 2014-2019 թվականների գումարման Եվրախորհրդարանում՝ ստանալով 751 մանդատից 211-ը: Այդ մասին վկայում են մայիսի 22-ից 25-ը տեղի ունեցած համաեվրոպական ընտրությունների նախնական արդյունքները, գրում է korrespondent.net-ը:

 

Այնուամենայնիվ, նախորդ ընտրությունների համեմատ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության արդյունքները զգալիորեն վատացել են: 2009-2014 թվականների գումարման Եվրախորհրդարանում այդ կուսակցությունն ուներ 766-ից 274 տեղ։

 

Երկրորդ տեղը Եվրախորհրդարանում մնացել է Դեմոկրատների և սոցիալիստների պրոգրեսիվ դաշինքին՝ 193 մանդատով:

Հաշվի առնելով պատգամավորների ընդհանուր թվի կրճատումը և առաջատարի՝ ԵԺԿ-ի զգալի թուլացումը՝ կարելի է խոսել Դեմոկրատների և սոցիալիստների պրոգրեսիվ դաշինքի ազդեցության կտրուկ ուժեղացման մասին:

 

Երրորդ տեղը զբաղեցրել է Լիբերալների և դեմոկրատների դաշինքը: Նրանք ստացել են 74 տեղ։