Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել

12:22 • 26.05.14

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել։


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, վիրավորը 1994թ.-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանն է։


Նա աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել։


Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: