Ադրբեջանում լրագրողի են ծեծել և կոտրել նրա տեսախցիկը
Ադրբեջանի Իսմաիլի շրջանում ծեծել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին, տեղեկացնում է haqqin.az-ը։
Լրագրողի խոսքով՝ ինքը ռեպորտաժ պատրաստելիս է եղել Բույնուզ գյուղում, երբ իրեն մոտեցել են անհայտ անձինք, վերցրել են տեսախցիկն ու կոտրել։
«Տեղի բնակիչներից ահազանգ էինք ստացել, որ այդ շրջանի ռեստորաններն անօրինական ճանապարհով միանում են ջրատարին, ինչի արդյունքում գյուղում շատերը ջրի խնդրի առաջ են կանգնում։ Ես որոշեցի ռեպորտաժ պատրաստել և ուղևորվեցի Ֆազիլ Շաֆիևին պատկանող օբյեկտ։ Այդ ժամանակ հարձակվեցին նրա որդին և հաստատության աշխատակիցն ու փորձեցին ծեծել ինձ ու կոտրեցին տեսախցիկը»,-պատմել է լրագրողը։
Իսմաիլի շրջանի ոստիկանության վարչությունից հաստատել են, որ բողոք ստացել են և խոստացել են զբաղվել հարցով։
Մայիսի 16-ին Ադրբեջանի Բինադաղի շրջանում հարձակման էր ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խումբը։










