Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանիքն արժեցել է 10 մլն դոլար (լուսանկարներ)
Համաշխարհային շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել են Ֆլորենցիայում 2014թ. մայիսի 24-ին։ Հարսանիքը կայացել է 16-րդ դարում կառուցված առանձնատանը։ Հարսնացուն, փեսան և նրանց դուստրը կրել են Givenchy բրենդից հագուստներ, գրում է luxlux.net-ը։
Հայտնի է, որ հարսանիքի համար ծախսվել է 10 մլն դոլար։ Բացի այդ, Independent պարբերականը փոխանցում է, որ յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված է եղել 80.000 ֆունտ ստեռլինգ։ Տոնակատարությունից առաջ Քիմը և Քանյեն հրավիրատոմսեր են ուղարկել, որոնց մոտավոր արժեքը 600 ֆունտ ստեռլինգ է։
Նորապսակները գումար չեն խնայել։ Օրինակ՝ նրանց սիրո պատմությամբ հարսանեկան ալբոմը կպահվի մաքուր ոսկուց պատրաստված դիզայներական տուփում։
Եվ դա ամենը չէ. հյուրերից յուրաքանչյուրը նվեր կստանա կոսմետիկ միջոցների հատուկ զամբյուղ՝ 140 ֆունտ արժողությամբ, 350 ֆունտ արժողությամբ մեկ շիշ շամպայն, Swarowski հուշանվեր և Trianon Palace սպա-սրահի այցելության կտրոն՝ 200 ֆունտ ստեռլինգ արժողությամբ։




































