Հրվ. Կորեայի իշխանությունները 500.000 դոլար են խոստանում «Սևոլ» նավի սեփականատիրոջ մասին տեղեկության համար

11:36 • 26.05.14

Հարավային Կորեայի իշխանությունները 500.000 դոլար են խոստանում տեղեկության համար, որը կօգնի հայտնաբերել խորտակված «Սևոլ» նավի սեփականատեր Յու Բեն Ընին, հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով New York Times-ին։

 

Դատախազությունը ենթադրում է, որ սեփականատերը և նրան պատկանող ընկերությունը հրաժարվել են նավի վերանորոգումից, ինչն էլ հանգեցրել է աղետի։ Յու Բեն Ընին մեղադրում են նաև փողերի լվացման, հարկերից խուսափելու և հանցավոր անփութության համար։

 

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին 476 ուղևորով «Սևոլ» նավը, որոնց մեծամասնությունը եղել են դպրոցականներ և ուսուցիչներ, խորտակվել է Հարավային Կորեայի ափերի մոտ։ Փրկվել հաջողվել է միայն 174 ուղևորի։