Կրակովի բնակիչները հանրաքվեի միջոցով դեմ են արտահայտվել քաղաքում Օլիմպիադայի անցկացմանը
Լեհաստանի Կրակով քաղաքի բնակիչները հանրաքվեի ընթացքում դեմ են արտահայտվել քաղաքում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը, գրում է Russia Today-ը:
Քվեարկությանը մասնակցել է քաղաքի բնակչության 35, 96 տոկոսը: Ընդ որում՝ քվեարկածներից 69,72 տոկոսը դեմ է հանդես եկել Կրակովի տարածքում Օլիմպիական խաղերի անցկացմանը:
Լեհաստանի օլիմպիական կոմիտեն, միևնույն ժամանակ, արդեն հայտ էր ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե։ Հավանաբար, այժմ Լեհաստանը հետ կկանչի ուղարկած հայտը։










