Լիտվայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Դալյա Գրիբաուսկայտեն
Լիտվայում մայիսի 25-ին անցկացվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որը հաղթանակ է բերել պետության գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին, հայտնում է Комсомольская правда-ն։
Համաձայն երկրի ընտրական հանձնաժողովների տվյալների՝ հաշվարկվել է արդեն քվեաթերթիկների ավելի քան 1/3-ը, և Գրիբաուսկայտեն հավաքում է ձայների 55.5%-ը։ Նրա հակառակորդ Զիգմանտաս Բալչիտիսը ստացել է ձայների 42.6%-ը։
Գրիբաուսկայտեն ղեկավարում է Լիտվան 2009-ից։ Վերջին շրջանում նա բազմիցս քննադատությամբ է հանդես եկել Մոսկվայի հասցեին։










