Կենսաբանները մանրէների ոչնչացման համընդհանուր մեթոդ են հայտնաբերել

21:22 • 26.05.14

Մանրէների կայուն բիոթաղանթի զարգացման ունակությունը զգալիորեն բարդացնում է բժիշկների խնդիրը: Նրանց միջոցով են զարգանում մարդկային վարակների երկու երրորդը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:


Իսկ եթե մանրէները հակաբիոտիկների դեմ պաշտպանություն են ձեռք բերում, ապա իրավիճակը անհաջող շրջադարձ է ունենում:
 Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են peptide 1018 մոլեկուլը, որը ոչնչացնում է տարբեր, այդ թվում՝ դիմացկուն մանրէների բիոթաղանթը:


Բիոթաղանթները մանրէների կառուցվածքային խմբեր են, որոնք առաջանում են մարդկային հյուսվածքներում և տարբեր մակերևույթների վրա, օրինակ՝ բժշկական գործիքների, դառնալով վարակների առաջացման պատճառ:


1018 peptide-ը բաղկացած է 12 ամինաթթվից, որոնք միասին թույլ են տալիս նրան՝ ոչնչացնել բիոթաղանթը և դադարեցնում են դրանց ձևավորման գործընթացը:
 

Կենսաբանները մանրէների ոչնչացման համընդհանուր մեթոդ են հայտնաբերել