Պուտինը ժամանել է Շենժեն քաղաք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար

22:50 • 17.11.26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար, որտեղ նա բանակցություններ կվարի Թրամփի և Սի Ծինփինի հետ։

Պուտինին Շենժենի օդանավակայանում դիմավորել են կարմիր գորգով և պատվո պահակախմբով, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Պուտինը ժամանել է Շենժեն՝ ԱԽՏՀ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Երիտասարդները նրան դիմավորելիս ծածանել են Ռուսաստանի և Չինաստանի դրոշները։